SERob Դիմել

BUILD. CREATE. BECOME.

Ոչ թե խաղալիք, այլ ինժեներական ճանապարհ

SERob-ով երեխան կառուցում և ծրագրավորում է իր առաջին ռոբոտը։ Մեխանիկա, էլեկտրոնիկա, ծրագրավորում՝ մեկ իրական նախագծում։

Դիմել նոր տարվա առաքման համար

Starter Kit՝ 97,900 ֏ · Անվճար առաքում · Դիմելը ոչնչի չի պարտավորեցնում

Նոր տարվա առաքումները սահմանափակ են։ Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը, առաքումները՝ դեկտեմբերի 16–27-ը։

SERob Explorer շարժական ռոբոտ

Ինչպես է աշխատում

Մեր հնարավորությունները սահմանափակ են, այդ պատճառով նոր տարվա պատվերներն ընդունում ենք դիմումներով։

  1. Դիմում եք և ընտրում հավաքածուն

    Լրացնում եք կարճ դիմումը՝ նշելով ձեզ հետաքրքրող հավաքածուն։

  2. Մենք պատասխանում ենք 48 ժամվա ընթացքում

    Ստուգում ենք ամանորյա առաքման հնարավորությունը և տեղեկացնում՝ կարող ենք հաստատել ձեր դիմումը, թե ոչ։

  3. Հաստատումից հետո վճարում եք 48 ժամվա ընթացքում

    Ստանում եք անձնական վճարման հղում։ Ձեր հավաքածուի տեղը պահուստավորվում է 48 ժամով՝ հղումն ուղարկելու պահից։

    Եթե այդ ընթացքում վճարումը չի հաստատվում, ամրագրումը դադարեցվում է, և տեղը կարող է առաջարկվել հաջորդ դիմողին։

Վճարում եք միայն դիմումի հաստատումից հետո։

Ինչ է սովորում երեխան

Մեխանիկա

Հավաքում է շրջանակը, շարժիչները և անիվները, հասկանում, թե ինչու է ռոբոտը կայուն։

Էլեկտրոնիկա

Միացնում է SERob կառավարիչը, սենսորները և մարտկոցը։

Ծրագրավորում

Գրում է իսկական կոդ SERob Python-ով և տեսնում, թե ինչպես է ռոբոտը կատարում այն։

Ռոբոտի հետ աշխատելու ուսումնական գործիքներն ու նյութերը հասանելի են SERob Studio-ում՝ (բետա) մեր զարգացող ուսումնական հարթակում, և աստիճանաբար ավելացվում են։

SERob Explorer

Առաջին նախագիծը շարժական ռոբոտ է՝ երկու շարժիչով անիվ և առջևի գնդիկ (երրորդ անիվ), SERob կառավարիչ, ուլտրաձայնային հեռաչափ և գծին հետևող երկու տվիչ։

Կառուցվածքային մասերը, այդ թվում պրոֆիլները, 3D տպված պլաստիկ դետալներ են։ Պրոֆիլները համատեղելի են շուկայում հասանելի ալյումինե պրոֆիլների հետ, ուստի հավաքածուն հետագայում հեշտությամբ կարելի է ընդլայնել նոր մասերով և նախագծերով։

SERob Explorer՝ անիվներով և ուլտրաձայնային հեռաչափով

SERob կառավարիչ

  • 10 թվային մուտք/ելք
  • 6 անալոգային/թվային մուտք
  • 5 ելք՝ շարժիչների համար
  • Սնուցում՝ 7–12 Վ
  • Ռեսեթի կոճակ
  • micro-USB՝ համակարգչին միանալու համար

Ինչ է ներառված Starter Kit-ում

  • SERob կառավարիչ՝ իրանով
  • 3D տպված կառուցվածքային մասեր, 2 անիվ և առջևի գնդիկ (երրորդ անիվ)
  • 2 շարժիչ և 2 շարժիչի դրայվեր
  • Ուլտրաձայնային հեռաչափ՝ իրանով
  • Գծին հետևող 2 անալոգային տվիչ՝ իրաններով
  • 12 Վ մարտկոց և լիցքավորիչ
  • Միացման մալուխներ
  • Պտուտակներ, պնդօղակներ և մետաղյա անկյունակներ
  • Հավաքման գործիքներ
  • Գծին հետևող ռոբոտի դաշտ
  • SERob Studio-ի (բետա) QR քարտ
  • Starter Kit-ի համար նախատեսված ուսումնական նյութերը SERob Studio-ում (բետա)

Smartphone/Vision add-on-ը և micro-USB մալուխը ներառված չեն։ Ամբողջական ցանկը՝ քանակներով

Ինչ է ներառված Maker Kit-ում

  • SERob կառավարիչ՝ իրանով
  • 2 անիվ և առջևի գնդիկ (երրորդ անիվ)
  • 2 շարժիչ և 2 շարժիչի դրայվեր
  • Ուլտրաձայնային հեռաչափ՝ իրանով
  • Գծին հետևող 2 անալոգային տվիչ՝ իրաններով
  • 12 Վ մարտկոց և լիցքավորիչ
  • Միացման մալուխներ
  • Պտուտակներ, պնդօղակներ և մետաղյա անկյունակներ
  • Հավաքման գործիքներ
  • Գծին հետևող ռոբոտի դաշտ
  • SERob Studio-ի (բետա) QR քարտ
  • Starter Kit-ի համար նախատեսված ուսումնական նյութերը SERob Studio-ում (բետա)

3D տպվող մասերը (պրոֆիլներ, շարժիչների, գծի տվիչների և առջևի գնդիկի ամրակներ, շարժիչների պաշտպանիչ կափարիչներ և մարտկոցի բռնիչներ) ներառված չեն։ Դրանց STL ֆայլերը և օգտագործման ուղեցույցը կտրամադրվեն։ micro-USB մալուխը ներառված չէ։ Ամբողջական ցանկը՝ քանակներով

Ինչ է ներառված Core Kit-ում

  • SERob կառավարիչ՝ իրանով
  • Ուլտրաձայնային հեռաչափ՝ իրանով
  • Գծին հետևող 1 անալոգային տվիչ՝ իրանով
  • 1 շարժիչ և 1 շարժիչի դրայվեր
  • Միացման մալուխներ
  • 9 Վ մարտկոցը DC մուտքին միացնելու ադապտեր
  • Իրանների պտուտակներ
  • SERob Studio-ի (բետա) QR քարտ
  • Starter Kit-ի համար նախատեսված ուսումնական նյութերը SERob Studio-ում (բետա)

9 Վ մարտկոցը, կառուցվածքային մասերը և micro-USB մալուխը ներառված չեն։ Ամբողջական ցանկը՝ քանակներով

Հավաքածուներ

Թեև հավաքածուներն առաջարկում են կոնկրետ գործառույթներով ռոբոտներ, դրանց բաղադրիչներից կարելի է հավաքել նաև այլ նախագծեր և ընդլայնել դրանք նոր բաղադրիչներով, որոնք կարելի է ձեռք բերել ինչպես մեզնից, այնպես էլ շուկայում հասանելի այլ վայրերից։

SERob Maker Kit՝ SERob կառավարիչ, սենսորներ, շարժիչներ

SERob Maker Kit

84,900 ֏

Կառուցվածքային մասերը տպում եք ինքներդ։ Եթե ունեք 3D տպիչ և ուզում եք ավելին անել ինքնուրույն։

Դիմել Մանրամասն
SERob Core Kit՝ SERob կառավարիչ և սենսորներ

SERob Core Kit

39,900 ֏

SERob կառավարիչ և սենսորներ։ Ամբողջական ռոբոտ չէ. նրանց համար, ովքեր արդեն ունեն կառուցվածքային մասեր։

Դիմել Մանրամասն

Գները ներառում են ԱԱՀ։ Առաքումն անվճար է ամբողջ Հայաստանում, երաշխիքը՝ 2 տարի։

Դիմել
SERob Starter Vision Kit
ՇՈՒՏՈՎ

SERob Starter Vision Kit

Գինը և թողարկման ժամկետը դեռ չեն հայտարարվել։

Չե՞ք հասցնում նոր տարվան։

Եթե ամանորյա առաքման հնարավորություններն արդեն սպառված են, կարող ենք առաջարկել ձեր ընտրած SERob հավաքածուի նվեր-սերտիֆիկատ։

Սերտիֆիկատը կարող եք նվիրել Նոր տարուն, իսկ հավաքածուի առաքման ժամկետը կհամաձայնեցնենք ձեզ հետ մինչև վճարումը։

Ինչու վստահել մեզ

  • SERob-ը ստեղծել է SYMOTEC-ը, որը 15 տարուց ավելի զբաղվում է ռոբոտաշինական կրթությամբ Հայաստանում։
  • Վճարում եք միայն դիմումի հաստատումից հետո։
  • 2 տարվա երաշխիք։
  • Անվճար առաքում ամբողջ Հայաստանում։

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ եմ վճարում։

Միայն այն բանից հետո, երբ հաստատենք ձեր դիմումը։ Կստանաք վճարման հղում և կունենաք 48 ժամ՝ հղումն ուղարկելու պահից վճարումը կատարելու համար։

Եթե չվճարեք այդ ընթացքում, ամրագրումը կդադարեցվի։

Ե՞րբ կստանամ հավաքածուն։

Ամանորյա հաստատված պատվերների առաքումները կատարվում են դեկտեմբերի 16–27-ը։ Առաքումն անվճար է ամբողջ Հայաստանում։ Առաքման օրվա մասին նախապես կտեղեկացնենք։

Ի՞նչ կլինի, եթե դիմումս չհաստատվի։

Եթե չենք կարող ապահովել ամանորյա առաքումը, կարող ենք առաջարկել ձեր ընտրած հավաքածուի նվեր-սերտիֆիկատ՝ ավելի ուշ, նախապես համաձայնեցված առաքմամբ։

Ո՞ր հավաքածուն ընտրել։

Եթե սա երեխայի առաջին ռոբոտն է՝ Starter Kit-ը։ Եթե կասկածում եք, ձևում ընտրեք «Դեռ չգիտեմ, խորհուրդ է պետք», և մենք կօգնենք։

Ո՞ր տարիքի համար է։

SERob-ը նախատեսված է 9 տարեկանից։ 9–10 տարեկան երեխաների համար Starter Kit-ը առաքում ենք արդեն հավաքված, որ նրանք սկսեն ծրագրավորումից։ 11 տարեկանից երեխաները ռոբոտը հավաքում են իրենք։

Ի՞նչ է SERob Studio-ն։

SERob Studio-ն (բետա) SERob-ի զարգացող ուսումնական հարթակն է, որտեղ նախատեսված և աստիճանաբար հասանելի են դառնում ռոբոտի հետ աշխատելու ուսումնական գործիքներն ու նյութերը։

Դիմել նոր տարվա առաքման համար

Լրացուցիչ (ոչ պարտադիր)

Դիմելը ձեզ ոչնչի չի պարտավորեցնում։ Կպատասխանենք 48 ժամվա ընթացքում։